Հարգելի՛ այցելուներ,

Սիրով ողջունում եմ Ձեզ Էջմիածնի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:
Առցանց հաղորդակցության այս միջոցը հնարավորություն է ընձեռում մանրամասն ծանոթանալ համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածնի բազմադարյա պատմությանն ու մշակույթին, հարուստ պատմամշակութային ժառանգությանը, քաղաքում տեղի ունեցող բազմաբնույթ միջոցառումներին և քաղաքապետարանի կողմից նախաձեռնվող ընթացիկ և առաջիկա ծրագրերին:

Վստահ եմ, որ պաշտոնական կայքը հնարավորություն կտա առավել ամրապնդել քաղաքային իշխանություն-քաղաքացի կապը և Ձեզ համար կդառնա տեղեկատվության լավագույն աղբյուր:

Հարգանքներով՝ ՔԱՂԱՔԱՊԵՏ Դ. ԳԱՍՊԱՐՅԱՆ



Դիտեք եթերում

Մենք սոցիալական կայքերում




Հարցում


Ո՞ր ոլորտի զարգացումն է առաջնային Էջմիածնի քաղաքային տնտեսության համար:

Էջմիածնի քարտեզը


Դիտել ավելի մեծ քարտեզ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն
69 6-08-2020, 17:19

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների Ընհանուր իրավասության դատարանի 03.08.2017թ. վճռով սնանկ ճանաչված «Հայգազարդ» ՓԲԸ-ի սնանկության վարույթում վաճառքի են ներկայացվել որոշ գույքեր, այդ թվում՝ Էջմիածին քաղաքում՝ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին հարակից՝ գերեզմանատան մուտքի մոտ գտնվող փայտամշակման արտադրամասը, որի նկատմամբ գրանցված է պարտապանի սեփականության իրավունքը:
Հողամասը՝ արտադրական, մակերեսը՝ 4700քմ, կադաստրային արժեքը կազմում է 32.712.000 ՀՀ դրամ, և գույքի գնորդը պարտավոր է այն վճարել համապատասխան բյուջե:
Առաջիկա աճուրդը նշանակված է 12.08.2020թ.-ին, մեկնարկային գինը կազմում է 3.642.507 ՀՀ դրամ:
Աճուրդի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ www.azdarar.am
մանրամասն »

Հայտարարություն. հանրային քննարկման հրավեր
62 5-08-2020, 16:21

Հայտարարություն. հանրային քննարկման հրավեր

Թումանյան փողոցի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Թումանյան փողոցի թիվ 7/1 հասցեում նախատեսվում է կառուցել խանութ: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում, որ կանցկացվի ս․թ․ օգոստոսի 12-ին, ժամը 16:00-ին՝ Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում:
մանրամասն »

Հայտարարություն․հանրային քննարկման հրավերներ
61 4-08-2020, 16:51

Հայտարարություն․հանրային քննարկման հրավերներ

Արագածի զանգվածի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Արագածի թիվ 16 շենքին հարակից նախատեսվում է կառուցել ատամնաբուժարան: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում, որ կանցկացվի ս․թ․ օգոստոսի 11-ին, ժամը 16:00-ին՝ Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում:
մանրամասն »

Մեկնարկել են Սպանդարյան եւ Կամո փողոցների հիմնանորոգման աշխատանքները
44 4-08-2020, 16:09

Մեկնարկել են Սպանդարյան եւ Կամո փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Սպանդարյան եւ Կամո փողոցների ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման ընդհանուր բյուջեն կկազմի 305 մլն 885 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 137 մլն 648.25 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 168 մլն 236.75 հազ. դրամ:
մանրամասն »

Հայտարարություն․հանրային քննարկման հրավեր
44 4-08-2020, 11:58

Հայտարարություն․հանրային քննարկման հրավեր

Նալբանդյան փողոցի հարգելի՛ բնակիչներ,
Տեղեկացնում ենք, որ Նալբանդյան փողոցի թիվ 1/74 հասցեում նախատեսվում է կառուցել ատամնաբուժարան: Առաջարկությունները կամ առարկությունները կարող եք ներկայացնել հանրային քննարկման ընթացքում, որ կանցկացվի ս․թ․ օգոստոսի 7-ին, ժամը 16:00-ին՝ Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնում:
մանրամասն »

Մասնակի ասֆալտապատման, փոսալցման եւ փոսանորոգման աշխատանքներ Էջմիածնում
122 30-07-2020, 15:41

Մասնակի ասֆալտապատման, փոսալցման եւ փոսանորոգման աշխատանքներ Էջմիածնում

Էջմիածնում ընթացքի մեջ են փողոցների ու բակային տարածքների մասնակի ասֆալտապատման, փոսալցման եւ փոսանորոգման աշխատանքները:
Առաջիկա օրերին մասնակի ասֆալտապատման աշխատանքները կմեկնարկեն նաեւ Զվարթնոց թաղամասում:
մանրամասն »